Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 167
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2020 թվականի N 167

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 47 ՀԱՍՑԵԻ ՀԱԿՈԲ ՍԱՀԱԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի բնակիչ Հակոբ Սահակի Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Մ.Բաղրամյան փողոց թիվ 47 հասցեում նրա կողմից ինքնակամ կառույցի օրինականացնելու խնդրանքը, 29.05.2007 թ. N 2309824 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, 02.02.2009թ. թիվ 1 ավարտված շինարարական օբյեկտի շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ

1. Օրինականացնել Հակոբ Սահակի Աբրահամյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.006 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 39.99 քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի 1-ին հարկը, 2.39 քմ մակերեսով աստիճանահարթակը և 13.53 քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի 2-րդ հարկը:

2. Սույն որոշման ընդունմամբ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված համաձայն ներկայացված հատակագծի` հասարակական կառուցապատման:

3. Օրինականացման համար համայնքի բյուջեի 900255001407 հաշվեհամարին վճարել՝ ընդհանուր 55.91 քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար 96166.0 /իննսունվեց հազար մեկ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Հաստատել վերը նշված անշարժ գույքի նոր փոստային հացեն` ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Եկեղեցու փողոց թիվ 1/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner