Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 152
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2017 թվականի N 152

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08.06.2017Թ. ԹԻՎ 136 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՒՐԱԴ ԲԱԴԱԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 431-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Քննության առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Ֆրանգյանի կողմից կազմված նյութերը պարզեցի, որ Ստեփանավան համայնքի բնակիչ Մուրադ Բադալի Սարգսյանը չսահմանված (չնախատեսված) վայրում թափել է աղբ:                Նշված փաստի առթիվ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Մուրադ Բադալի Սարգսյանը պարտավորվել է այլևս աղբ չթափել և իր ուժերով հեռացնել աղբը չսահմանված վայրից:

       Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Ֆրանգյանի կազմած արձանագրությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասը, 219.1, 282, 305 հոդվածները «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը` որոշում եմ.

  1. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 08.06.2017թ. թիվ 136 որոշումը:
  2. Քաղաքացի Մուրադ Բադալի Սարգսյանին նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
  3. Սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է գանձման ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900255101140 հաշվեհամարին, որոշումը ստացման պահից 15 օրվա ընթացքում:
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից 10 օրվա ընթացքում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner