Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 379
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2020 թվականի N 379

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 03.12.2020Թ. ԹԻՎ 371 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.04.2013թ. թիվ 1166 սեղանամատյանով կնքված անշարժ գույքի /ոչ բնակելի տարածքի/ վարձակալության պայմանագրի, 25.12.2015թ. թիվ 2762 գրանցամատյանով հաստատված վերը նշված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնության և 18.12.2017 թվականի թիվ 3257 գրանցամատյանով հաստատված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրի համաձայն, Ստեփանավան համայնքի Միլիոն փողոց թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից, ընդհանուր 83.88 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով մինչև 30.07.2020թ. ժամկետով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությանը: Հիմք ընդունելով ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից ներկայացված դիմումը, վերը նշված պայմանագիրը և համաձայնությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 03.12.2020թ. թիվ 371 որոշումը:

2. Երկարաձգել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Միլիոն փողոց թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ն հարկում գտնվող 83.88 քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը անորոշ ժամկետով:

3. Ոչ բնակելի տարածքի վարձավճարի չափը թողնել անփոփոխ համաձայն 25.12.2015թ. թիվ 2762 գրանցամատյանով հաստատված համաձայնության 2 կետի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner