Հիմք ընդունելով Վլադիմիր Հմայակի Իսրայելյանի կողմից ներկայացված 12.09.2022թ. թիվ Ի-681 դիմումը, ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի 09.10.1989թ. թիվ 13 արձանագրության քաղվածքը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմաբ սահմանված կարգով հաստատված 11.09.2022թ. թիվ 2022T2AYVF ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 01.09.2022թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետի 1-ին մասով, ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանալու մասին ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0151-0017 ծածկագրում գտնվող 623.7 քմ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0151-0017 ծածկագրի հողամասի մակերեսը 623.7 քմ
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 623.7 քմ հողամասից 600.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Վլադիմիր Հմայակի Իսրայելյանին համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 23.7 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Վլադիմիր Հմայակի Իսրայելյանին: 06-007-0151-0017 ծածկագրի հողամասի վրա առկա է Վլադիմիր Հմայակի Իսրայելյանի կողմից 1991թ. ինքնակամ կառուցված 95.68 քմ արտաքին մակերեսով կիսակառույց:
3. Վերը նշված անշարժ գույքի ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 8-րդ փողոց թիվ 53 հասցեի փոխարեն տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, Մուշի փողոց, 53 հողամաս:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: