Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Չարենցի փողոց թիվ 124 հասցեի բնակիչ Գեորգի Վոլոդյայի Գևորգյանի 29.07.2022թ. թիվ Գ-519 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, «Գագիկ Մեսրոպյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ք. Ստեփանավան 06-007-0506-0048 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 1.33229 հա մակերեսով խոտհարքի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0506-0048 ծածկագրի տակ գտնվող խոտհարքի մակերեսը՝ 1.33229 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Վերգինե Իսրաելի Մովսիսյանին, Գեորգի Վոլոդյայի Գևորգյանին, Վլադիմիր Գեորգիի Գևորգյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: