Հիմք ընդունելով ք. Ստեփանավան Միլիոնի փողոց 72 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի սեփականատեր Ալֆրիդա Արտուշի Հակոբյանի կողմից ներկայացված 01.08.2022թ. թիվ Հ_523 դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Միլիոնի փողոց 72 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու, հողամասի վրա նրա կողմից ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, 15.12.2003թ. N 1723801 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 31.07.2022թ. թիվ 2022WDFS9E ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 06.07.2022թ.կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀկառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Միլիոնի փողոց 72 բնակելի տուն հասցեի, 06-007-0212-0006 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը համաձայն՝ 03.01.2002թ. N 512410 սեփականության վկայականի հողամասի հատակագիծը բաժնում գծագրված հողամասի սահմանային չափերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.0985 հա:
2. Հաստատել վերը նշված ծածկագրի հողամասի սահմանային չափերը և 0.0985 հա հողամասի մակերեսի չափը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի և ճշտված սահմանային չափերով 0.0985 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ալֆրիդա Արտուշի Հակոբյանի սեփականության իրավունքը:
3. Օրինականացնել Ալֆրիդա Արտուշի Հակոբյանի սեփականության իրավունքով պատկանող 06-007-0212-0006 ծածկագրերի տակ գտնվող Միլիոնի փողոց 72 բնակելի տուն հասցեի 0.0985 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 55.61 քմ ներքին մակերեսով բնակելի տանը կից կառուցված բմակելի տան մի մասը, 0.93 քմ զուգարանը և 8.49 պարիսպը:
4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 55,61 քմ ներքին մակերեսով բնակելի տան մի մասի համար 109496 / հարյուրինը հազար չորս հարյուր ինիսունվեց / ՀՀ դրամ, 0.93 քմ զուգարանի համար 1832 /հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ և 8.49 քմ պարիսպի համար 16717/տասնվեց հազար յոթ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ: Ընդհանուր ինքնակամ կառուցված շինությունների համար 128045/ հարյուր քսանութ հազար քառասուհինգ/ ՀՀ դրամ, որը պետք վճարվի Ստեփանավանի համայնքապետարանի թիվ 900255001712 հաշվե համարին:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Ս. Սարգսյան փողոց 72 բնակելի տուն:
6. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: